Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 2.2009

Ինչ է աուտիզմը

Ինչ է աուտիզմը

Աուտիզմը հաղորդակցման, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև 3 տարեկան հասակը։

 

Աուտիզմն առանձին հիվանդություն չէ։ Գոյություն ունեն աուտիզմի առաջացման բազմաթիվ տեսություններ, որոնցից և ոչ մեկը լիարժեք չէ։ Այն տարբեր պատճառներից (հիմնականում` կենսաբանական) առաջացած և տարբեր կլինիկական դրսևորումներով համախտանիշների ամբողջություն է։ Դրա հիմքում ընկած են ներարգանդային շրջանում կամ վաղ հասակում գլխուղեղի զարգացման խանգարումները։ Որոշակի դեր ունի ժառանգականությունը։ Աուտիզմի առաջացմանը կարող են նպաստել նաև միջավայրի գործոնները։ Շատ դեպքերում, անգամ ծավալուն հետազոտություններից հետո, դժվար է նշել որևէ կոնկրետ պատճառ։ Որոշ դեպքերում աուտիզմը կարող է զուգակցվել նյարդաբանական այլ խանգարումների, հատկապես էպիլեպտիկ ցնցումների հետ։


Ըստ վիճակագրական տվյալների, աուտիզմով հիվանդանում են 10000 հոգուց 12-ը, ըստ որում, տղաների շրջանում այն 4-5 անգամ ավելի հաճախ է հանդիպում։ Աուտիզմով հիվանդ երեխայի քույրերի կամ եղբայրների` դրանով հիվանդ լինելու հավանականությունը կազմում է 5%։ Աղջիկների մոտ ավելի արտահայտված են մտավոր հետամնացության դեպքերը։


Առայժմ հիվանդության հաստատման լաբորատոր կամ գործիքային հետազոտության հավաստի որևէ մեթոդ գոյություն չունի։


Աուտիզմով հիվանդ երեխաները հազվադեպ` մինչև 1-2 տարեկան հասակը կարող են նորմալ զարգանալ։ Հետագայում տեղի է ունենում զարգացման կանգ և ձեռք բերված ունակությունների աստիճանական կորուստ (ռեգրեսիա)։ Դա առաջինը նկատում են ծնողները, մանկաբույժը կամ ընտանեկան բժիշկը։ Աուտիզմի առկայության մասին ենթադրում են, երբ կրծքահասակ կամ արդեն քայլող երեխան իր տարիքին համապատասխան վարքագիծ չի ցուցաբերում։ Աուտիզմային վարքագծի հայտնաբերման լավագույն միջավայրը խաղահրապարակում երեխայի ազատ խաղն է, երբ նրան ոչ մեկը չի ուղղորդում կամ վերահսկում։ Հիվանդության կասկածի դեպքում նախ և առաջ երեխային մանկական հոգեբույժի մոտ են ուղարկում։ Հետագայում նաև այլ մասնագետների (նյարդաբան, լոգոպեդ, հոգեբան) կարիքն է զգացվում։


Խանգարումները սովորաբար ի հայտ են գալիս կյանքի առաջին տարիներին և հաճախ ուղեկցվում մտավոր զարգացման որոշակի հապաղումով։ Ծնողները տագնապում են այն ժամանակ, երբ երեխան (հիմնականում արդեն 2 տարեկանին մոտ) չի ժպտում և բացակայում է նրա հետաքրքրությունը դեպի մարդու դեմքը։ Շրջապատի հետ շփվելիս նա ակնհայտ պասիվ կամ չափազանց դյուրագրգիռ է։ Նա չի տարբերակում նույնիսկ հարազատներին։ Խանգարված է շրջապատի մարդկանց հետ շփումը և փոխհարաբերությունների հաստատումը նրանց հետ։ Նման երեխաները թվում են մեկուսացած, իրականությունից կտրված։ Հայացքով չեն շփվում շրջապատի մարդկանց հետ, չեն խոսում և չեն խաղում` ինչպես մյուս երեխաները։


Աուտիզմն ունի տևական ընթացք։ Դպրոցական և պատանեկան հասակի երեխաների զարգացման գործընթացում որոշ ոլորտներում սովորաբար նկատվում է առաջընթաց (օրինակ, հետաքրքրությունների սահմանների ընդլայնում` կապված հասարակական աշխատանքի կամ դպրոց գնալու հետ)։ Պատանեկան հասակում որոշ անհատների վարքագիծը վատանում է, իսկ մի մասինը` լավանում։ Հիվանդության հետագա ընթացքը կանխագուշակելու լավագույն ցուցանիշներն են խոսքի հմտությունների (օրինակ` հաղորդակցման խոսքի) և ընդհանուր իմացական մակարդակի տեղաշարժերը։


Աուտիզմով հիվանդ երեխաների մեծ մասի մոտ առկա է նաև մտավոր հետամնացություն։ Հոգեբանական թեստերով դժվար է գնահատել նման երեխաներին, քանի որ նրանք ունեն շփման և հաղորդակցման խանգարումներ։ Որոշ երեխաներ, ճիշտ է` հազվադեպ, բայց ունենում են լավ զարգացած առանձին ունակություններ, օրինակ` բարդ թվային հաշվարկներ են կատարում, խրթին գլուխկոտրուկներ են լուծում, զարմանալի հիշողություն կամ մեծ ընդունակություններ են ցուցաբերում արվեստի և երաժշտության ասպարեզում։


Առաջարկվել են բուժման բազմաթիվ եղանակներ, սակայն արդյունքները եղել են աննշան։ Վաղ ախտորոշումը նպաստում է բուժվերականգնողական միջոցառումների վաղ իրականացմանը` ապահովելով տվյալ դեպքի համար հնարավոր առավելագույն արդյունավետություն։ Ոչ դեղորայքային բուժումը ուղղված է սոցիալական փոխհարաբերություններ հաստատելու ունակության, ուշադրության, ինչպես նաև առկա ուժեղ հատկանիշների զարգացմանը։ Բուժումը պետք է հիմնված լինի տվյալ հիվանդի անհատական կարիքների և հնարավորությունների վրա։ Վարքագծի, շփման և խոսքի զարգացման խթանման համառ ջանքերը կարող են որոշ չափով օգնել աուտիզմով հիվանդ երեխային։


Իրականում գոյություն չունի աուտիզմի հատուկ բուժում։ Հիվանդության բուժումը ախտանշային է։ Օգտագործվում են հակափսիխոտիկ, հոգեխթանիչ, հակադեպրեսանտ, տրամադրությունը կարգավորող և այլ դեղեր։


Դեղորայքի օգնությամբ կարելի է մեղմել աուտիզմին բնորոշ ագրեսիվության պոռթկումները և անքնությունը, գերակտիվությունը, տագնապները, տրամադրության խանգարումները, ինչպես նաև լավացնել ուշադրությունը, ընկալումը, շփումը շրջապատի մարդկանց հետ` դրանով իսկ նպաստելով ուսուցման ունակությունների ընդլայնմանը։

Կարինե ԼՅՈԻԼԵՋՅԱՆ,Հոգեբույժ,

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»

մանկական հոգեբուժական դիսպանսերի վարիչ,

«ԱրԲեՍ» ԱԿ

Աուտիզմ և խոսքի զարգացման հապաղում


CNTNAP2 գենը, որը նախկինում համարում էին աուտիզմի զարգացման պատճառ, նույնպես կապված է երեխաների շրջանում տարածված խոսքի զարգացման հապաղման հետ։ Նման եզրակացության են եկել Օքսֆորդի համալսարանի գիտնականները, որոնց կատարած հետազոտության տվյալները հրապարակվել են New England Journal of Medicine հանդեսում։


Լեզվի և խոսքի, այսպես կոչված` սպեցիֆիկ խանգարումը (specific language impairment) հանդիպում է նախադպրոցական երեխաների 2-7%-ի մոտ։ Այս ախտաբանության դեպքում երեխաները դժվարություններ են ունենում լեզուն յուրացնելու ժամանակ։ Դա կապված չէ բառերի կապակցման և արտաբերման խնդիրների, լսողության կորստի, նյարդային կամ հոգեկան խանգարումների հետ։ Հիվանդության հիմնական ախտանիշը խոսքի արտահայտված հապաղումն է, իսկ ախտորոշման կարևոր չափանիշներից է երեխայի կողմից անիմաստ բառերը կրկնելու անկարողությունը։


Հետազոտության առաջին փուլում Սայմոն Ֆիշերը և նրա գործընկերները հետազոտել են ծանր խանգարումների առաջացման հարցում կարևոր դեր խաղացող FOXP2 գենի կապն այլ գեների հետ։ Այդպիսի գեներից մեկն էր CNTNAP2-ը։ Այնուհետև գիտնականները գենետիկական հետազոտություն կատարեցին 184 ընտանիքների երեխաների շրջանում, որոնք ունեին խոսքի զարգացման հապաղում։ Պարզվեց, որ CNTNAP2 գենի որոշակի տարբերակները կրող երեխաները դժվարանում են կրկնել անիմաստ բառեր, իսկ դա խոսքի սպեցիֆիկ խանգարման չափանիշ է։


Գենետիկորեն նախատրամադրվածություն ունեցող երեխաների խոսքի զարգացման խանգարումների մեխանիզմները դեռևս հայտնի չեն։ Ենթադրվում է, որ դրանք պայմանավորված են նեյրեքսինի սպիտակուցի արտադրության խանգարմամբ, որի կարգավորմանը իր մասնակցությունն ունի CNTNAP2-ը։ Այս սպիտակուցի դերը կարևոր է պտղի նյարդային համակարգի ձևավորման գործում, և հավանաբար, կարող է ազդել խոսքի ընկալման և յուրացման ունակության վրա։


Մինչև այդ կատարված հետազոտություններում CNTNAP2 գենը կապում էին աուտիզմի զարգացման հետ։ Այս համախտանիշի արտահայտված ձևերից է խոսքի զարգացման հապաղումը։ Մասնագետների կարծիքով` ստացված նոր տվյալները թույլ են տալիս բացահայտել այս խանգարումների միջև եղած կապը։

 
Թեստ, որը կարո՞ղ է աշխարհը զրկել հանճարներից


բրիտանացի ֆիզիկոս Փոլ ԴիրաքԻնչպես գրում է “The Guardian”-ը, նոր մանրամասներ են հայտնի դարձել քվանտային մեխանիկայի տեսության ստեղծման համար 1933թ. Նոբելյան մրցանակի արժանացած` բրիտանացի ֆիզիկոս Փոլ Դիրաքի կյանքից։ Կասկածներ կան, որ նա հիվանդ էր աուտիզմով։ Բազմաթիվ բժիշկների կարծիքով, մոտ ապագայում նախածննդաբերական թեստի միջոցով հնարավոր է, որ պտղի մոտ հայտնաբերվի աուտիզմը։


Դիրաքը քվանտային մեխանիկայի և էլեկտրադինամիկայի հիմնադիրներից էր, մի շարք հայտնագործությունների հեղինակ։ 29 տարեկանում նա պատվավոր պրոֆեսորի կոչումով ղեկավարում էր Քեմբրիջի համալսարանի մաթեմատիկայի ամբիոնը։ Միայն Իսահակ Նյուտոնն էր այդ տարիքում զբաղեցրել նույն պաշտոնը։


Էյնշտեյնը իր մասնավոր նամակագրության մեջ նշել է, որ դժվարանում է շփվել Դիրաքի հետ, որովհետև իրեն չափազանց երերուն է թվում այն սահմանը, որը գոյություն ունի Դիրաքի հանճարեղության և հոգեկան խանգարման միջև։


Մի շարք հետազոտողների կարծիքով, աուտիզմը լոկ հիվանդություն չէ, այլ երբեմն նաև հանճարեղության նախադրյալ։ Պարզվել է, որ հանճարեղ մաթեմատիկոսների և ֆիզիկոսների շարքում քիչ չեն աուտիզմով տառապողները։ Հարց է ծագում` արդյո՞ք մարդկային հասարակությունը չի զրկվի հանճարներից, եթե նրանց հիվանդությունը բացահայտվի նախքան ծնվելը...

Հեղինակ. Կարինե ԼՅՈԻԼԵՋՅԱՆ Հոգեբույժ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» մանկական հոգեբուժական դիսպանսերի վարիչ, «ԱրԲեՍ» ԱԿ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 02.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դեմենցիան առօրեական խնդիր է
Դեմենցիան առօրեական խնդիր է

Դեմենցիան հիշողությունն ու վարքը խաթարող 100-ից ավելի ուղեղային հիվանդություններ, խանգարումներ ու վիճակներ պատկերող հավաքական տերմին է։ Այս համախտանիշը կրող դեպքերի 50-60%-ը բաժին է ընկնում...

Նյարդաբանություն
Ընդհանուր սոմատիկ հիվանդությունների թվում արձանագրվող աֆեկտիվ խանգարումներն առաջնային օղակում

Ժամանակակից դարաշրջանը W. H. Auden-ը անվանել է «տագնապի դար»։ Հասարակության զարգացման ներկա փուլում ընդհանուր բժշկական խնդիրների շարքում հատուկ նշանակություն է ստանում աֆեկտիվ ոլորտի` հատկապես դեպրեսիվ բնույթի և տագնապային...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Օստեոպորոզ. Ախտորոշումը և բուժումը
Օստեոպորոզ. Ախտորոշումը և բուժումը

Օստեոպորոզը մարդու կմախքի ամենատարածված մետաբոլիկ հիվանդություններից մեկն է, որի հաճախականությունն աճում է տարիքին զուգընթաց։ Մարդու կյանքի տևողության երկարացումը, հատկապես զարգացած երկրներում և հատկապես կանանց շրջանում, դրա հետ կապված...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ռեգեներացիայի բժշկակենսաբանական որոշ հարցերի մասին

Բնության մեջ յուրաքանչյուր օրգանիզմ այս կամ այն չափով օժտված է մահացած կամ վնասված մասերը վերականգնելու (ռեգեներացիա) ունակությամբ։ Դա օրգանիզմի պաշտպանական-հարմարվողական հատկություններից մեկն է, որի միջոցով պահպանվում է նրա...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ժողովրդական բժշկություն` անցյալն ապագայում
Ժողովրդական բժշկություն` անցյալն ապագայում

Դարեր շարունակ ժողովրդական բժշկությունն իր արդյունավետությունն ապացուցել է վարակական և ոչ վարակական հիվանդությունների կանխարգելման, խրոնիկական և գաղտնի ընթացող, ինչպես նաև հոգեկան հիվանդությունների դեմ պայքարում...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Պատմության էջերից
Ստենոկարդիա
Ստենոկարդիա

Ստենոկարդիան (կրծքային հեղձուկ) սիրտը սնող անոթների նեղանալու պատճառով առաջացող ցավային նոպաների համախտանիշ է։ Ցավերն առավել բնորոշ են կրծքավանդակի հետին` վերին կամ միջին հատվածում կամ...

Սրտանոթաբանություն
Օնիխոմիկոզներ
Օնիխոմիկոզներ

Օնիխոմիկոզները եղունգների սնկային հիվանդություններ են, որոնք քաղաքակրթության հետևանքներից են. այսօր շատ-շատերի կյանքի անբաժանելի մասն են դարձել ջրավազանները, սպորտդահլիճները, սաունաները, հյուրանոցների լոգարաններն ու հասարակական...

Մաշկաբանություն
Շաքարային դիաբետի հեռավոր բարդությունները. սեռական թուլություն
Շաքարային դիաբետի հեռավոր բարդությունները. սեռական թուլություն

Սեռական թուլությունը, սեռական անկարողությունը կամ իմպոտենցիան սեռական հարաբերություն ունենալու լրիվ կամ մասնակի անկարողությունն է։ Դիաբետով հիվանդ տղամարդկանց շրջանում սեռական թուլությունը հանդիպում է ավելի հաճախ, քան` դիաբետ...

Ներզատաբանություն
Հիգիենի՞կ են, արդյոք, կոշիկները
Հիգիենի՞կ են, արդյոք, կոշիկները

Կոշկեղենի ժամանակակից արտադրության մեջ օգտագործվող նյութերի 70%-ը պոլիմերային նյութեր՝ կաուչուկներ, լատեքսներ, պլաստմասսաներ, ինչպես նաև սինթետիկ խեժեր ու մանրաթելեր, կապակցող նյութեր, լուծիչներ, ներկանյութեր, զանազան...

Առողջ ապրելակերպի հիմունքները Օգտակար խորհուրդներ Առողջ և գեղեցիկ Ես Անձնական խնամք
Անգինա
Անգինա

Ըմպանի ավշային օղակի բորբոքային հիվանդություններն առաջատար տեղ են գրավում քիթ-կոկորդ-ականջի բոլոր հիվանդությունների մեջ և մինչև այսօր արդիական խնդիր են բժիշկների ու գիտնականների համար։ Դա պայմանավորված է տվյալ ախտահարման...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ամուսնական առաջին գիշերը
Ամուսնական առաջին գիշերը

Այժմ դա զգալի չափով պայմանական հասկացություն է դարձել, քանի որ այդ գիշերը կարող է լինել պաշտոնական ամուսնությունից շատ առաջ կամ ամուսնության գրանցումից որոշ ժամանակ անց։ Բացի այդ, սեռական մերձեցումը միշտ չէ, որ գիշերն է լինում...

Սեռական կյանք ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
Հղիությունը և նախապատրաստվելը դրան

Մինչև բեղմնավորումը
Եթե ձեր ամուսինը և դուք որոշել եք երեխա ունենալ‚ ապա պետք է քննադատաբար և գիտակցաբար գնահատեք ձեր ապրելակերպը‚ ինչպես նաև ընդհանուր առողջական վիճակը...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Երեխայի կյանքի ամենավճռական փուլը. Էդիպյան շրջան (3-6 տարեկան)
Երեխայի կյանքի ամենավճռական փուլը. Էդիպյան շրջան (3-6 տարեկան)

Հոգեբանության բոլոր ուղղություններն էլ կարևորում են մարդու կյանքի 3-6 տարեկանի շրջանը։ Սակայն այն առանձնապես մեծ ուշադրության է արժանացել հոգեվերլուծության ներկայացուցիչների կողմից...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Սեղանի թենիսի գնդակը փրկել է երկու տարեկան աղջնակի կյանքը
Սեղանի թենիսի գնդակը փրկել է երկու տարեկան աղջնակի կյանքը

Ավստրալացի վիրաբույժը 2 տարեկան աղջնակի լյարդի փոխպատվաստման բարդ վիրահատություն կատարելիս օգտագործել է սեղանի թենիսի գնդակ։ Վիրահատությունը բարեհաջող է ավարտվել և փրկվել է երեխայի կյանքը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ